Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանում կենսաթոշակ և սոցիալական փաթեթներ ստացողների ընդհանուր թիվը կազմել է 971 648։
Ըստ Geostat-ի, նրանցից 793 751-ը եղել են կենսաթոշակ ստացողներ, որոնց թվում 71,5%-ը կանայք են, իսկ 28,5%-ը՝ տղամարդիկ։
Վրաստանի մասշտաբով սոցիալական օգնություն ստացողների ընդհանուր թիվը կազմում է 177 897, որից 34,7%-ը կանայք են, իսկ 65,3%-ը՝ տղամարդիկ։
Սոցիալական փաթեթներ ստացողների՝
- 71,9%-ը հաշմանդամություն ունեցող անձինք են,
- 12,4%-ը՝ միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաները,
- 9,9%-ը՝ պատերազմի վետերանները,
- 5,5%-ը՝ պետական փոխհատուցում ստացողները,
- 0,3%-ը՝ այլ սոցիալական փաթեթներ։
2021 թվականին նպատակային սոցիալական ծրագրերի բազայում հաշվառված ընտանիքների ընդհանուր թիվը կազմել է 350 959, իսկ կենսապահովման նպաստ ստացող ընտանիքների թիվը՝ 174 379։