Փետրվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 19 968 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 418 027-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 23 675 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 178 151։
Վարակից մահացել է ևս 55 մարդ, ընդհանուր՝ 15 459:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 31,11%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 30,24%, վերջին 7 օրվանը՝ 33,04%: