Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների և նրանց հետ շփում ունեցած քաղաքացիների մեկուսացման ժամկետները կրճատվում են։ Կորոնավիրուսի առանց ախտանշանների և թեթև ընթացքի դեպքում հետևյալ հաստատություններում աշխատող անձանց համար անձնակազմի պակասի դեպքում գործատուի ցանկությամբ մեկուսացումն ավարտվում է վարակի հաստատումից հետո 6-րդ օրը։ Դրանք են՝
- Բժշկական հաստատություններ
- Հանրակրթական հաստատություններ
- Ներքին գործերի, արդարադատության և պաշտպանության նախարարությունների համակարգեր
- Պետական անվտանգության ծառայություն
- Դատախազություն
- ֆինանսների նախարարության եկամուտների ծառայություն և քննչական ծառայություն
Մեկուսացումն ավարտելու համար անհրաժեշտ է թեստի բացասական արդյունք, նաև պարտադիր է օգտագործել շնչադիմակ մեկուսացման ավարտից հետո հաջորդ 5 օրվա ընթացքում։
Մնացած քաղաքացիների համար առանց ախտանշանների կամ հիվանդության թեթև ընթացքի դեպքում մեկուսացումն ավարտվում է կորոնավիրուսի հաստատումից օրացուցային 7 օր հետո։ Այս դեպքում PCR կամ արագ թեստի բացասական արդյունք չի պահանջվում: Մեկուսացման ավարտից հետո 5 օրվա ընթացքում պարտադիր է կրել դիմակ։
Վարակի միջին և ծանր ընթացքի դեպքերում մեկուսացման ժամկետը մնում է անփոփոխ և սահմանվում է թեստավորումից հետո առնվազն 10 օր:
Մեկուսացման ժամկետները կրճատվում են նաև այն անձանց համար, ովքեր շփվել են վարակված մարդու հետ, ովքեր պատվաստված չեն կամ միայն 1-ին դեղաչափով են պատվաստված: Այս դեպքում մեկուսացման ժամկետը 8 օրվա փոխարեն սահմանվում է 5 օր։ Պարտադրվում է մշտապես օգտագործել դիմակ՝ առաջիկա 6-12 օրվա ընթացքում։ Այս կարանտինային կանոնները վերաբերում են նաև այն անձանց, ովքեր անցել են կորոնավիրուսի հաղթահարման 60-օրյա ժամկետը։
Վարակի հայտնաբերման դեպքում պարտադիր չէ հետևյալ քաղաքացիների մեկուսացումը, ովքեր
- Պատվաստված են խթանիչ դեղաչափով
- Պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստանալուց հետո անցել է 14-90 օր
- Վերջին 60 օրվա ընթացքում վարակվել են կորոնավիրուսով