«Էյֆորիա» հեռուստասերիալի ձայնային էֆեկտների վրա աշխատել է վրացական ընկերություն

Ամերիկյան HBO ընկերության «Էյֆորիա» հայտնի հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանի ձայնային էֆեկտների վրա աշխատել է Վրացական POSTRED ընկերությունը։ Հեռուստասերիալը պատմում է մի քանի դեռահասների մասին։

POSTRED-ի տնօրեն Բեսո Կաճարավան խոսել է իրենց կատարած աշխատանքի մասին՝ նշելով, որ միջազգային ընկերությունների հետ համագործակցությունը մեծ պատասխանատվություն է պահանջում։

«Մենք բազմաթիվ փուլեր ենք հաղթահարել նման ընկերությունների հետ աշխատելու համար, մեր հաջողության բանալին այն է, որ մենք հետաքրքված ենք և փորձառու,  իսկ նպատակը՝ ապացուցել, որ վրացական ընկերությունները վստահելի են»,- ասել է ձայնային դիզայները։

«Էյֆորիան» առաջին հեռուստասերիալն է երիտասարդների մասին, որի հնչունների և ձայների վրա աշխատել են վրացի մասնագետներ։