Վրացական 50 լարին՝ Օսկար 2016-ի հավակնորդ

Թղթադրամի միջազգային հանրություն» կազմակերպության (International Bank Note Society, IBNS)  կողմից հայտարարված «2016թ․թվականի լավագույն թղթադրամ» մրցույթին ներկայացվել է նաև վրացական 50 լարի արժեքով թղթադրամը: Այս մասին «Թղթադրամների Օսկար» վերնագրված հոդվածում գրում է ամերիկյան Bloomberg լրատվական  գործակալությունը:

Տնտեսական վերլուծական պարբերականը նշում է, որ վրացական 50 լարի արժեքով թղթադրամը միջնադարյան պատկերագրություն ունի։ Վրացական թղթադրամի մասին ասված է նաև, որ պատկերված է Թամար թագուհին, որը Վրաստանը ղեկավարել է 1184-1213 թվականներին: Նրա գահակալման տարիները հայտնի են որպես  Վրաստանի «Ոսկե դարաշրջան»:

Վրացական թղթադրամն ունի թաքնված ներգիծ,  պաշտպանիչ թել ու նշան։

IBNS –ի կողմից հայտարարված տարվա լավագույն թղթադրամի կոչման համար պայքարում են նաև շվեյցարական 50 ֆրանկ, ավստրալական 5 դոլար, Նոր Զելանդական 50 դոլար, շոտլանդական 5 ֆունտ ստերլինգ, մալդիվական 1000 ռուփի արժեքով թղթադրամները։

1961թ․ հիմնված «Թղթադրամի միջազգային հանրություն» կազմակերպությունը  2005 թվականից կազմում և հրապարակում է  աշխարհի լավագույն թղթադրամների վարկանիշը:

Տեղեկացնենք, որ 2015թ. լավագույն թղթադրամ էր ճանաչվել Նոր Զելանդիայի 5 դոլարանոց նոր թղթադրամը, որն իր դիզայնով, պատկերներով ու անվտանգության նշաններով առանձնացել է աշխարհի 20 երկրներից ներկայացված նմուշների շարքում:

 

 

Թողնել պատասխան