Ֆինանսական շուկայի Bloomberg համակարգում փետրվարի 7-ին առևտուրը սկսվել է լարիի փոխարժեքի ամրապնդմամբ։
Փոխարժեքը բացվել է 2,9750 լարիով և վերջին մի քանի ժամում ամրապնդվել է 4 թեթրիով, ինչի արդյունքում՝ ժամը 13։00-ի դրությամբ մեկ դոլարը համակարգում վաճառվում է 2,9285 լարիով։ Եթե այստեղ նույնպես պահպանվի պաշտոնական փոխարժեքը, ապա դա կլինի 2020 թվականի ամառվանից ի վեր լարիի ամենաբարձը փոխարժեքը։
Պաշտոնական փոխարժեքով` այսօր մեկ դոլարն արժե 2,9867 լարի։ Նոր փոխարժեքը կհրապարակվի այսօր ժամը 17:00-ին։