2021 թվականի ընթացքում Վրաստանը որպես նվիրատվություն ստացել է 1 271 000 դեղաչափ պատվաստանյութ։ Այս մասին տեղեկանում ենք Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հրապարակած զեկույցից։
Զեկույցի համաձայն՝ Վրաստանը որպես նվիրատվություն ստացել է Pfizer, Astrazeneca, Sinopharm և Sinovac պատվաստանյութերը։
Ըստ զեկույցի՝ Վրաստանին պատվաստանյութ են նվիրաբերել.
- ԱՄՆ-ը՝ 500 հազար դեղաչափ Pfizer
- Լեհաստան՝ 468 հազար դեղաչափ Pfizer
- Կարմիր խաչ՝ 100 հազար դեղաչափ Sinopharm
- Չինաստանից՝ 100 հազար դեղաչափ Sinovac
- Լատվիա՝ 83 հազար դեղաչափ Pfizer
- Լիտվա՝ 15 հազար դեղաչափ Astrazeneca
- Ավստրիա՝ 5 հազար դեղաչափ Astrazeneca
Նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը Վրաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման նպատակով նվիրաբերել է մոնոկլոնալ հակամարմինների ավելի քան 3 հազար չափաբաժին: