Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսի համավարակի հետևանքով մահացել է 15 141 մարդ։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC) մանրամասն զեկույց է հրապարակել երկրում 2020-2021 թվականներին վիրուսի տարածվածության վերաբերյալ: Այդ թվում զեկույցում ներկայացված են մահացածների տարիքի վերաբերյալ վիճակագրական տվյալներ։
Զեկույցի համաձայն՝ մահացածների 96%-ը 50 տարեկանից բարձր քաղաքացիներ են, 86%-ը 60 տարեկանից, 61%-ը 70 տարեկանից բարձր։
Նշվում է, որ համավարակի պատճառով մահացությունների մեծ մասը պայմանավորված է տարիքով, ինչը կրկնակի անգամ ավելի կարևոր է դարձնում պատվաստումը այս տարիքային խմբում։
Վրաստանում 2020-2021 թվականներին կորոնավիրուսից մահացածների բաշխվածությունն ըստ տարիքային խմբերի.
- 0-9 տարեկան — 14, 0.1%,
- 10-19 տարեկան — 14, 0.1%,
- 20-29 տարեկան — 42, 0.3%,
- 30-39 տարեկան — 139, 1.0%,
- 40-49 տարեկան — 402, 2.9%,
- 50-59 տարեկան — 1 386, 10.0%,
- 60-69 տարեկան — 3 437, 24.8%,
- 70-79 տարեկան — 4 061, 29.3%,
- 80+ տարեկան — 4 394, 31.7%
2020-2021 թվականներին Վրաստանում COVID-19-ից մահացել է 13 860 քաղաքացի, որից 52%-ը կին և 48%-ը տղամարդիկ էին։
Ըստ NCDC-ի՝ մահացածների զգալի մասն ունեցել է ուղեկցող հիվանդություններ, որոնցից 81%-ը ուղեկցվել է թոքաբորբով:
COVID-19-ից մահվան դեպքերն ըստ ուղեկցող հիվանդությունների.
- հիպերտոնիա — 41%,
- շաքարային դիաբետ — 25,9%,
- էմբոլիա -8,2%,
- ուռուցքային հիվանդություններ — 5,6%,
- թոքերի խրոնիկ հիվանդություններ — 4,7%