Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի ներսում ազգային համաձայնություն հաստատելու գործընթացի շուրջ խոսել է Եվրախորհրդարանի պատգամավոր Սվեն Միքսերի հետ։
«Ես ուրախ եմ տեսնել մեր գործընկերների աջակցությունն ու շահագրգռվածությունն այս հարթակում՝ աջակցելու մեր հասարակության բևեռացումը հաղթահարելուն ուղղված երկխոսությանը»,- Այս մասին նախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
Նախագահն համազգային երկխոսություն սկսելու մասին հայտարարել է ամիսներ առաջ՝ «նորագույն պատմության ընդհանուր ըմբռնում ձեռք բերելու, ցավը հաղթահարելու և առաջ շարժվելու համար»։
Սաակաշվիլի-Մարգվելաշվիլի-Զուրաբիշվիլի հանդիպում՝ հանուն համազգային երկխոսության