Ձյան մաքրման ինտենսիվ աշխատանքների արդյունքում Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը։
Ձյան տեղումների և բքի պատճառով նույն հատվածում ամեն օր ժամը 20:00-ից մինչև 08:00-ն արգելվում է կցորդով և կիսակցորդով մեքենաների տեղաշարժը, իսկ օրվա մնացած ժամերին երթևեկությունն ազատ է։
Ճանապարհի մնացած հատվածն այժմ բաց է։