«Կորոնավիրուսային հիվանդությունից պատվաստումը թեև որոշ չափով պաշտպանում է, սակայն վարակից պաշտպանվելու լավագույն միջոցն ամենօրյա PCR կամ արագ թեստով թեստավորումն է, ինչը գործնականում անհնար է»,-այս մասին ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
Գաբունիայի խոսքով՝ այս գործոնները հաշվի առնելով է որոշվել վերացնել կանաչ անձնագրերի պարտադիր լինելը։
Ըստ Գաբունիայի՝ կանաչ անձնագիրը թուլացրել էր վարակի տարածումը, սակայն այս պահին դա այդքան էլ արդյունավետ մեխանիզմ չէր։