Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է երկրի բնակչությանը՝ Վրացական գրերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից աշխարհի ոչ նյութական ժառանգության ցանկում ընդգրկվելու կապակցությամբ։
«Մեր առաքելությունն է շարունակել մեր նախնիների գործունեությունը՝ փայփայել վրացական այբուբենն ու փոխանցել սերունդներին», -ֆեյսբուքյան իր էջում գրել է երկրի ղեկավարը։
Հիշեցնենք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի 11-րդ նստաշրջանում որոշում է կայացվել՝ վրացական այբուբենի երեք տեսակներն էլ ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Վրացական գրերի 3 այբուբեն գոյություն ունի`մրգվլովանի, նուսխուրի և ժամանակակից մխեդրուլի։