Վրաստանի Ներքին գործերի նախարարն այսուհետ կունենա 3 տեղակալ՝ 5-ի փոխարեն։ Նման նախաձեռնությամբ է հանդես եկել նախարար Գիորգի Մղեբրիշվիլիին՝ քայլը բացատրելով բյուջետային ծախսերը խնայելու տեսանկյունից։
«Interpressnews» պարբերականին ՆԳՆ մամլո ծառայությունից հայտնել են, որ նախարարության կաանոնադրության մեջ նշված փոփոխությանը (որը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից), նախարարների կաբինետի վերջին նիստի ժամանակ աջակցել է կառավարությունը:
Վերոնշյալ փոփոխության համաձայն սահմանային ոստիկանության ղեկավարը այլևս չի լինի ՆԳ նախարարի տեակալ: