Հունվարի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 150 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 175 923-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 8 503 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 009 778 մարդ։
Վարակից մահացել է ևս 35 մարդ, ընդհանուր՝ 14 980:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 28.82%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 20.75%, վերջին 7 օրվանը՝ 23.80%: