998 նոր դեպք. կորոնավիրուսը Վրաստանում

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 998 դեպք, մահացել՝ 16 հիվանդ: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 252 972: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Մեկ օրում ապաքինվել է 1 892 մարդ, առողջացածների ընդհանուր քանակը կազմել է 240 629: Կարանտինային ռեժիմում է 530 մարդ, հատուկ վերահսկողության ներքո է 3302 մարդ: Կովիդ-հյուրանոցներում է գտնվում 444 մարդ:

Կորոնավիրուսից երկրում 3 038 մահ է արձանագրվել: