
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 98-ի: Այս մասին գրված է կառավարության կողմից ստեղծված կորոնավիրուսի տարածման կանխարգելման հատուկ կայքում:
Միևնույն ժամանակ, աճել է կարանտինային գոտում գտնվողների թիվը՝ կազմելով 4978 մարդ: Հատուկ ուշադրության ներքո է 266 մարդ: 98-ից 18-ն առողջացել են, 4-ի վիճակը ծանր է, նրանցից երկուսինը՝ ծայրահեղ: