
Գերմանիան կշարունակի աջակցել` Վրաստանում եվրոպական չափանիշների ամրապնդմանն ու եվրոպական արժեքների տարածմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն` Գերմանիա պաշտոնական այցի շրջանակներում:
Արտգործնախարարի խոսքով` հանդիպումների ընթացքում Գերմանիան ևս մեկ անգամ կարևորել է Վրաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները: Ջանելիձեն նաև նշել է, որ Գերմանիան ամեն ինչ անում է, որ Վրաստանը հաջողությամբ ավարտի վիզայի ազատականացման հարցը:
«Մենք պատրաստ ենք այս ուղղությամբ համագործակցել գերմանական կողմի հետ»,— ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ արտաքին գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով Գերմանիա էր մեկնել փետրվարի 23-ին: Մինչև փետրվարի 26-ը նախարարը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի գործադիր և օրենսդիր մարմինների, գործարար խմբերի ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ելույթ ունեցել հայտնի վերլուծական կենտրոններում:
Պաշտոնական այցի մանրամասները հաղորդում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: Գրում է ինտերպրեսնյուսը: