«Վրաստանի նախագահի աշխատակազմը մանրամասն կուսումնասիրի Տղիբուլիում տեղի ունեցող գործընթացները»: Այս մասին «Interpressnews»-ին տեղեկացրել են Վրաստանի նախագահի աշխատակազմից:
Հարցի առընչությամբ` նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Տղիբուլիից` մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Էլիսո Չափիձեի հետ:
Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ` պատգամավորը տեղեկացրել է, թե ինչ պահանջներ են առաջ քաշում հանքագործները:
Վերջիններս փետրվարի 28- ին վերսկսել են բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները կրկին հավաքվել են Մինդելիի անվան ածխի հանքավայրի մոտ: Նրանց հետ են նաև տեղի բնակչությունը և մի խումբ ուսանողներ, ովքեր Թբիլիսիից Տղիբուլի են մեկնել` հանքագործներին աջակցելու նպատակով:
«Interpressnews»-ի փոխանցմամբ ակցիան խաղաղ բնույթ է կրում: Հանքի աշխատողների պահանջը նույնն է` աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում:
Տեղեկությունը և լուսանկարը`«Interpressnews»-ի