Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ՝ այս պահի դրությամբ մինչև 17 տարեկանը ներառյալ Վրաստանի քաղաքացիներին տրվող 200 լարիի միանվագ օգնություն ստանալու համար գրանցվել է 857 000 երեխա, որոնցից 91 000 երեխայի ծնողին արդեն փոխանցվել է գումարը:
«Գումարը համապատասխան բանկեր արդեն փոխանցվել է և մեր ծրագրի համաձայն՝ ենթադրում ենք, որ մեկ շաբաթվա ընթացքում գումարը ամբողջությամբ կփոխանցվի»,- հայտարարել է Տիկարաձեն:
Մինչև 17 տարեկանը ներառյալ երեխաների օգնության համար գրանցվել հնարավոր է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը:
200 լարիի օգնություն ստանալու համար հնարավոր է գրանցվել http://daxmareba.moh.gov.ge/ հարթակում, իսկ այն դեպքում, եթե քաղաքացին չի կարողանում գրանցվել համացանցի կամ համակարգչի բացակայության պատճառով, կարող է դիմել Սոցիալական ծառայության գործակալություններ, տեղեկան ինքնակառավարման մարմիններ, արդարադատության տներ և հանրային կենտրոններ:
Ինչպես գրանցվել.