
90-ամյա բլոգեր Լամարա Աբջանդաձեն գրել է սոցցանցում, որ ապրիլի 26-ին կպատվաստվի AstraZeneca-ով:
«Ես` 90-ամյա քաղաքացիս, գրանցվել եմ պատվաստվելու համար: Ինձ հարցնում են` չե՞մ վախենում: Ինչի՞ց վախենամ: Ես սովետական բռնաճնշումներն եմ ապրել, սով` պատերազմի ժամանակ, կոմունիստների ատելությունը, տարբեր հիվանդությունների վարակներ: Այնպես որ ինձ այլևս ոչնչով չես զարմացնի: Նույնիսկ չեմ զարմանա, եթե հետս ինչ-որ բան պատահի: 90-ից հետո ամեն ինչ հնարավոր է», – անկեղծացել է բլոգերը` ֆեյսբուքյան ընկերների հետ:
Վրաստանում ավելի քան 11 հազար մարդ պատվաստվել է: Սկսել են բուժաշխատողները, ապա միացել 65-ն անց քաղաքացիները, այժմ գրանցումը բաց է նաև 55-ից բարձրերի համար: Ապրիլի 5-ից հնարավորություն ունեն պատվաստվելու դիալիզ ստացողներն ու իմպլանտավորված օրգաններով պացիենտները:
Վրաստանում առայժմ ընտրության հնարավորություն կա AstraZeneca, և Pfizer պատվաստանյութերի միջև: Շուտով կավելանա նաև չինական Sinopharm-ը:
Լուսանկարը` Աբջանդաձեի ֆեյսբուքյան էջից