Երեկ՝ մարտի 24-ին, Մառնեուլիից կորոնավիրուսի կասկածանքով Թբիլիսի են տեղափոխել 9 օրական նորածնի։ Այդ մասին հայտնել է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին։
«Մառնեուլիից ծանր շնչառական անբավարարությամբ, կորոնավիրուսի ախտանիշներով 9 օրական երեխայի են տեղափոխել մեզ մոտ: Այս փուլում նորածնի վիճակը կայուն է: Փորձանմուշը ուղարկվել է Լուգարի լաբորատորիա», — ասել է Ռատիանին:
Մարտի 25-ին, ժամը 12:00-ի դրությամբ, Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 73 դեպք: Կարանտինային ռեժիմում կա 4 055 հիվանդ, մինչդեռ 252-ը մնում են ստացիոնար բուժման մեջ: