
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 9-ի։
5 նոր հաստատված վարակի դեպքերի մասին տեղեկություն է տարածել Կորոնավիրուսի մասին վրաստանյան նորաստեղծ կայքը։
Վարակվածների մասին այլ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։
Եվս մեկ` թվով 4-րդ դեպքի մասին մասնագետները հայտնեցին այսօր` մարտի 5-առավոտյան։ Միջին տարիքի տղամարդը նախօրեին է վերադարձել Իտալիայից, նրա վիճակը ծանր է։ Իտալիայից էր վերադարձել նաև 3-րդ վարակակիրը։ Առաջին երկուսը եղել Էին Իրանում։