Վրաստանում դատավոր Նաթիա Գուդաձեի որոշմամբ, Գիորգի Թևզաձեն 20 լարի հափշտակելու համար դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:
Թևզաձեի հայրը ասել է, որ զարմացած է դատավորի որոշմամբ, դատարանի դահլիճից շփոթված է հեռացել նաև դատախազը: 20-ամյա երիտասարդը, ըստ վճռի, դանակով սպառնացել է տաքսու վարորդին՝ այդպիսով նրանից 20 լարի շորթել։ Թեվզաձեի ընտանիքի անդամները պնդում են, որ ապացույցներ չկան․ փորձաքննությունը մեքենայում մատնահետքեր, կամ այլ որևէ օտար հետքեր չի գտել:
Թևզաձեի եղբայրը՝ երգիչ Մալխազ Թևզաձեն, պնդում է, որ եղբայրը ոստիկանության վրեժխնդրության զոհ է դարձել․ «տարիներ առաջ վիճաբանություն է ունեցել իրավապահների հետ»: Նրա խոսքով, բազմիցս սպառնալիքներ են հնչել, եղբորը ապօրինաբար խուզարկել են: