
Թբիլիսիի Վերա թաղամասի կիրճում, 2015 թվականի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տեղի ունեցած աղետի պատճառով վնասված թունելների վերականգնման աշխատանքների համար հատկացվել է ավելի քան կես միլիոն լարի:
Վրաստանի կառավարության որոշմամբ` պետական և հասարակական կարևորության միջոցառումը սահմանափակ ժամանակահատվածում իրականացնելու համար, Թբիլիսիի քաղաքապետարանը Վերայի կիրճում տեղի ունեցած աղետի պատճառած վնասները վերացնելու, իսկ մասնավորապես` 7-րդ թունելի վերականգնման աշխատանքների համար պարզեցված մրցույթ է հայտարարել:
Այս նպատակով Թբիլիսիի քաղաքապետարանի`
2016 թվականի բյուջեից հատկացվել է 550.000 լարի: