
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը շարունակում է խիստ պատժամիջոցները` գիշերային արգելված ժամերին դրսում տեղաշարժվողների և քովիդով պայմանավորված այլ արգելքների պահանջներին չենթարկվող քաղաքացիների համար:
Նախորդ գիշերվա ընթացքում տուգանվել է 878 մարդ, 793-ը տուգանվել է 20 լարիով (մոտ 6 դոլար)` դիմակ կրելու պահանջն անտեսելու համար: 85 մարդ տուգանվել է կարանտինի կարգը խախտելու համար: Նրանց շարքում նաև «պարետային ժամը» (Վրաստանում 21:00-05:00-ն դրսում տեղաշարժն արգելվում է) խախտողներ կան: Այս դեպքում տուգանքը 2000 լարի է` մոտ 600 դոլար: