Փետրվարի 24-ի դրությամբ Մցխեթա-Ստփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի անապարհահատվածում, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը արգելված է:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության` ավտոճանապարհային վարչության տեղեկատվությամբ, ձյան և սառույցի պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Արագվիսպիրի-Գուդաուրի-Լարս ճանապարհահատվածում արգելված է բեռնատար, կիսաբեռնատար և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը:
Առատ ձյան, սառույցի և հնարավոր ձնհոսքի պատճառով, Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի Կալա-Ուշգուլի ճանապարհահատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ նույն ճանապարհի Լախամուլա-Կալա ճանապարհահատվածում արգելված է բեռնատար, կիսաբեռնատար և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը: Զուգդիդի-Լախամուլա ճանապարհահատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը բաց է: