Սպանության պատճառը կողոպուտը չէր կարող լինել: Վրաստանի ՆԳՆ

0d241a28c4d0355e5f767d6230fbbef5Փոնիճալայում նախօրեին տեղի ունեցած  կնոջ և նրա երեքամյա դստեր սպանության պատճառը կողոպուտը չի կարող  լինել, քանի որ տնից  ոչինչ չի գողացվել:

Սա հասատատել է Վրաստանի  ներքին գործերի նախարարությունը:  Հիշեցնենք` երեսունհինգամյա Նինա Ռոմանաձեի և նրա  երեխայի մարմինները  հայտնաբերվել էին փետրվարի  քսաներկուսին`  իրենց բնակարանում: Կնոջ դին եղել է մուտքի մոտ, փոքրիկը` ննջասենյակում` այրված վիճակում:

Ռոմանաձեն սպանվել է  պարանոցի շրջանում կտրող-ծակող գործիքի հասցրած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից: Մահացածի ամուսնուն  հարցաքննել են ողջ գիշեր, սակայն հարցաքննության մանրամասները առայժմ չեն հրապարակվում:

Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգքրի 109 հոդվածի հատկանիշներով` դիտավորյալ սպանություն`ծանրացնող հանգամանքներով:   Հանցագործության հանգամանքները ճշտվում են:

Տեղեկությունը և լուսանկարը` «Interpressnews» -ի:

Թողնել պատասխան