Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 86-րդ տարում մահացել է բանաստեղծ Ջանսուղ Չարկվիանին։
Չարկվիանին անդրանիկ բանաստեղծությունը հրատարակել է 1947 թ․, բանաստեղծական առաջին գիրքը՝ 1959-ին։ Այնուհետև լույս են տեսել նրա «Հավատքի պատը» (1970), «Մեծ լույս» (1980), «Մի հատորյակ» (1981), «Սիրելի բանաստեղծություններ» (1983), «Ես եւ դու» (1984) և մի շարք այլ ժողովածուները։ 1991-1993թթ. տպագրվել է ստեղծագործությունների երկհատորյակը: Չարկվիանիի բանաստեղծությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:
Չարկվիանին եղել է «Արշալույս» լրագրի գործադիր քարտուղար (1962-63թթ․), «Առավոտ» թերթի (1963-67թթ․), «Լուսաբաց»-ի գլխավոր խմբագիր (1967-77թթ․), այնուհետև Գրողների միության քարտուղար (1977-87թթ․), նաև գրողների միության նախագահության խորհրդի անդամ, «Սովետական Վրաստան»-ի հրատարակչության տնօրեն, «Թբիլիսցիներ»-ի նախագահ։
Ջանսուղ Չարկվիանին արժանացել է Գալակտիոն Տաբիձեի և Շոթա Ռուսթավելիի անվան մրցանակներին, ինչպես նաև Շալվա Դադիանիի անվան գրական մրցանակին: Պատվո շքանշանակիր է, 1996 թ․ստացել է Թիֆլիսի պատվավոր քաղաքացու կոչում: 1995 և 1999 թթ. եղել է Վրաստանի խորհրդարանի անդամ: