Գիորգի Վոլսկիի ասուլիսը` առավել քննարկված թեմաների շուրջ

12782264_1250211995008945_722936822_nՓետրվարի 23-ին  «Վրացական երազանք» խորհրդարանական  խմբակցության  ղեկավար Գիորգի Վոլսկին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ վերջերս Վրաստանում աղմուկ բարձրացրած մի շարք կարևոր  հարցերի:

Վոլսկին առանձնացրեց  հատկապես  նույն կուսակցության պատգամավոր Գոգի Թոփաձեի` վերջերս Խորհրդարանում հնչեցրած հայտարարությունը: Հիշեցնենք`  Թոփաձեն Խորհրդարանի ամբիոնից   Հանրապետական  կուսակցությանը  մեղադրել էր Տեղական ինքնակառավարման  մարմինների ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ :

«Իմ կարծիքով`  Թոփաձեն  նման հայտարարություններ է արել Հանրապետական կուսակցության որոշ անդամների հետ ունեցած հակամարտության արդյունքում: Կարծում եմ` պարոն Թոփաձեն կարող էրվիրավորվել, քանի որ նա  երկրում մեծ վաստակ ունեցող գործիչ և բազմաթիվ կարևոր ձեռնարկների հեղինակ է: Սակայն Թոփաձեն թույլ տվեց ոչ կոռեկտ հայտարարոություններ, որին հետևեցին էլ ավելի անընդունելի արձագանքներ:  Դրանց ի պատասխան `Գիորգի Թոփաձեն այնպիսի հայտարարություններ արեց, որոնք իականում  ոչ թէ  Հանրապետական  կուսակցությանն էին վերաբերում, այլ հակասում էին  Կառավարության  ու կոալիցիայի ծրագրային դրույթներին:  Ինչպես հասարակության մի ստվար հատվածը, ես ևս  չեմ կարող  համաձայել Թոփաձեի արտահայտած տեսակետների հետ»: 

Հաջորդ հարցը, որին անդրադարձավ  խորհրդարանական մեծամասնության խմբակցության ղեկավարը,   վերաբերում էր միասեռականների  ամուսնություններին

«Քաղաքացիական օրենսգրքում շատ պարզ գրված է, որ ամուսնությունը կնոջ և տղամարդու միությունն է: Այս ձևակերպումը լիովին համահունչ է Մարդու իրավունքների Եվրոպակա կանոնադրությանը: Այս հարցում որոշակիություն պահպանելու անհրժեշտությունն ակնհայտ է: Կառավարությունը հասարակությանը տարընթերցման հնարավորություն չպետք է տա»: 

Խմբակցության ղեկավարը  կարևորեց նաև քաղբանտարկյալներին վերաբերվող հարցերը. «Իմ կարծիքով վերջերս անհիմն ու անընդունելի  բազմաթիվ հայտարարություններ եղան նրանց հանդեպ, ովքեր զբաղվում են  քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությամբ:  Վերջերս Խորհրդարանում անդրադարձել ենք այս հարցին, համաձայնության եկել,  գտնել մի  ձև, թե ինչպես վարվել այս մարդկանց հետ»:

 

Թողնել պատասխան