Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան երկրի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է քաղաքի արտաքին տեսքի բարելավամանն ուղղված հարցեր:
Ինչպես «Interpressnews»-ին հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից, Նարմանիան հանդիպման մասնակիցներին կոչ է արել ուշադրություն դարձնել հատկապես քաղաքի` ճարտարապետական ուրույն ոճով առանձնացված շենքերի ու սյուների լուսավորման հարցին, ինչպես նաև ենթակառուցվածքների կարգավորմանը:
Հանդիպմանը մասնակցել են մի շարք խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «Թելասին» «Կղազտրանսգազը», «Աութդոր.ge»-ն, «Ալմա+»-ը, «Կավկասուս օնլայնը» և «Սիլքնետը»:
«Հիշյալ ընկերությունները քաղաքապետարանին առաջիկա մեկ շաբաթում կներկայացնեն ստացված հանձնարարությունները ներառող ծրագիր, որն այնուհետև կիրականցվի քաղաքապետի վերահսկողությամբ»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը ներկա են գտնվել քաղաքի տարբեր շրջանների ղեկավարները, ովքեր ընկերությունների ներկայացուցիչներին են փոխանցել առկա խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն: