Նոյեմբերի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 565 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 780 391-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 285 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 711 105 մարդ։
Վարակից մահացել է ևս 78 մարդ, ընդհանուր՝ 10 894: Միայն նոյեմբեր ամսվա ընթացքում 843 մահվան դեպք է գրանցվել:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 8.15%%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 10.01%, վերջին 7 օրվանը՝ 9.77%: