Փետրվարի 22-ին «Զորակցություն» շարժման ղեկավար Լաշա Շուկակիձեն և փաստաբան Բեսարիոն Բոճորիշվիլին, համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել են Քրեական օրենսգրքի փոփոխությունների` իրենց հեղինակած նախագծին:
Ըստ նախագծի` քաղաքացին այսուհետ հնարավորություն կունենա դիմել դատարան և օրենքի շրջանակներում ճանաչվել որպես քաղբանտարկյալ: Լաշա Շուկակիձեի փոխանցմամբ` առաջիկայում կստեղծվի փաստաբանների կոալիցիա, որը ոչ կառավարարական կազմակերպությունների հետ կզբաղվի քաղբանտարկյալների իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով. «Մենք պատրաստվում ենք քրեական օրենսգրքում որոշ փոփոխություններ մտցնել, որով այն քաղաքացին, ով գտնում է, որ ինքը քաղաքական դրդապատճառներով է ձերբակալվել և իրավունք ունի քաղաբանտարկայլ կոչվելու, կարող է հարցով դիմել դատարան: Հատկանշական է, որ 2012 թվականին խորհրդարանի կողմից 215 մարդ քաղբանտարկյալ է ճանաչվել. Այս ամենի հետ մենք նաև աշխատում ենք այն չափորոշիչների ձևավորման վրա, որոնցով կորոշվի, թե ով կարող է համարվել քաղբանտարկյալ:
Աշխարհի բազմաթիվ երկրներում արդեն գոյություն ունեն նման սկզբունքներ, որոնք անհայտ պատճառներով Վրաստանում դեռ չեն գործում : Առաջին հերթին մենք պատրաստվում ենք դիմել Խորհրդարան` քրեական օրենսգրքի 310 –րդ հոդվածի փոփոխության հարցով; Ըստ այդմ, քաղաքացին կարող է դիմել դատարան ` որպես քաղբանտարկյալ ճանաչվելու հայցով : Մենք մի գրասենյակ ենք բացել, որը զբաղվում է միայն քաղբանտարկյալներին վերաբերող տարբեր հարցերով: Այնտեղ մեր կողմից մանրամասնորեն կուսումնասիրվեն բոլոր գործերը, և դատական գործընթացների ժամանակ վեճերի առկայության դեպքում մենք կբերենք մեր փաստարկները»:
Փաստաբան Բեսարիոն Բոճորիշվիլին հավելեց , որ տուժած քաղաքացիների ցանկը չի սահմանափակվում միայն քաղբանտարկյալների հարցով.«Կան գործարարներ, որոնց ունեցվածքը ապօրինաբար է առգրավվել է: Կան նաև վարչակարգի բազմաթիվ այլ զոհեր , ովքեր խոշտանգումների են ենթարկել: Չնայած նրան, որ նրանք քաղբանտարկյալ չեն կարող համարվել , հարկավոր է պաշտպանել նրանց շահերն ու իրավունքները ևս: Կարելի է ասել, որ գրեթե բոլոր դեպքերում քաղաքացիները վարչակարգի զոհեր են:
Սա այնպիսի հարց է, որ փաստաբանները միայնակ չեն կարող լուծել. Անհրաժեշտ է հասարակության աջակցությունը, որտեղ հսկայական դեր են խաղում զանգվածային լրատվամիջոցները, ոչ կառավարական կազմակերպությունները և ընդհանրապես` վարչակարգից տուժածները: Պետք է միասնական գործել: Հասարակության աջակցությամբ կարող ենք պաշտպանել ոչ միայն բանտարկյալների իրավունքներն ու շահերը , այլ նաև փոփոխություն մտցնել Քրեական օրենսգրքի մեջ»: