«Թող ոչ ոք չհուսահատվի, բայց ես կարծում եմ` Թբիլիսին նոր քաղաքապետի կարիք ունի»: Նման հայտարարություն է արել գործարար Լեւան Վասաձեն` «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում:
«Որն է պետության ամենաթույլ կողմը» հարցին Վասաձեն այսպես է արձագանքել. «Ինքը` Նարմանիան եվս քաղաքապետի պաշտոնում ուժերն արդեն սպառել է : Ողջ քաղաքը վրացական երազանքին հորդորում էր չանել այն, ինչ չի ստացվի, սակայն չէին լսում. նրանք ասում էին «Միշայից ձեզ ձերբազատեցինք, այժմ վստահեք մեզ» ,-ասել է Վասաձեն` ևս մեկ անգամ նշելով, որ Թբիլիսին իսկապես նոր քաղաքապետի կարիք ունի: