Վրացի հայտնի կինոռեժիսոր և դերասան Գիորգի Շենգելայան մտադիր է մասնակցել Վրաստանում հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Նախաձեռնող խումբը օգոստոսի 29-ին նրա թեկնածությունը գրանցելու համար դիմել է ԿԸՀ:
Շենգելայայի խոսքով, նախագահական ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել երկրում ստեղծված իրավիճակից ելնելով։ «Եթե չլիներ նախարարների կաբինետի ու քաղաքական անկանոն միջավայրը, երկիրն այսքան ծանր վիճակում չէր հայտնվի»,-ասել է 81-ամյա ռեժիսորը: Նրա նախընտրական խոստումներից դեռևս հայտնի է միայն այն, որ պատրաստվում է բարձրացնել կենսաթոշակները։
Շենգելայան 1991-ից սկսած պարբերաբար քաղաքականություն է գալիս,ավելի վաղ աջակցում էր իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին, սակայն վերջերս սկսել է քննադատել նրան։ «Վատ մարդ չի, բայց անկիրթ է»,-Իվանիշվիլիի մասին այսպես է ասել ռեժիսորը։