Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ 2023 թվականին սոցիալապես անապահով քաղաքացիների զբաղվածության պետական ծրագրի իրականացման համար կծախսվի 80 մլն լարի։
Հատկանշական է, որ ընթացիկ տարում առողջապահության նախարարությունը ծրագրի վրա նախատեսել էր ծախսել 40 մլն լարի։
«Ենթադրում է, որ մոտավորապես 22-23 հազար անապահովի կարգավիճակ ունեցող քաղաքացի ևս կունենա զբաղվածություն»,- ասել է Ազարաշվիլին։
Տեղեկացնենք, որ այս տարի կառավարությունը սկսել է պետական ծրագիր, որի շրջանակներում 4 տարի չի նախատեսվում ստուգել սոցիալապես անապահով անձանց միավորները, եթե նրանք պետության կողմից առաջարկվող աշխատատեղերում աշխատանքի անցնեն: Ծրագրի շրջանակներում աշխատողների ամսական աշխատավարձը տատանվում է 150-ից 300 լարիի սահմաններում։