
Վրաստանում կորոնավիրուսի վարակի 8 նոր դեպք է հաստատվել: Վերջին շաբաթվա տվյալներով՝ սա ռեկորդային թիվ է:
StopCov հատուկ կայքը հայտնում է, որ ևս 3 պացիենտ ապաքինվել է: Ողջ ընթացքում բուժվածների ընդհանուր թիվը 576 է՝ վարակվածների 77,21% -ը:
Այսօրվա դրությամբ կովիդ կլինիկաներում 158 պացիենտ է բուժում ստանում:
Փետրվարի 26-ից մայիսի 29-ը Վրաստանում կորոնավիրուսի 746 դեպք է հաստատվել, որոնցից 12-ը՝ մահվան ելքով: Կարանտինում 2 966 մարդ է, ստացիոնարում՝ 250:
Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ու հանրային առողջության կենտրոնի տվյալներով՝ մայիսի 28-ի դրությամբ Վրաստանում 52,1 հազար PCR-թեստ է արվել: