8 կուսակցություն պահանջում է Աջարիայում համամասնական ընտրակարգի անցնել

Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում 8 կուսակցություն խորհրդարանական ընտրություններին զուգահեռ Աջարիայի գերագույն խորհրդի ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու պահանջով է հանդես գալիս: Այս մասին կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարել են միասնական ճեպազրույցի ժամանակ:

Նրանց խոսքով, այսօր վերոնշյալ պահանջով դիմելու են Աջարիայի գերագույն խորհրդի ղեկավար Դավիթ Գաբաիձեին: Կուսակցությունների ներկայացուցիչների խոսքերով, եթե իշխանությունները հաշվի չառնեն իրենց պահանջը, նրանք, օրենքի համաձայն, 20 հազար ստորագրություն կհավաքեն, ինչը բավարար է նախաձեռնություն առաջ քաշելու համար:

Հայտարարությունը ստորագրել են. «Ծառայիր Վրաստան», «Կառուցման շարժում», «Հանրապետական», «Միացյալ ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան», «Գիրչի», «Նոր Վրաստան» և «Քաղաքացիական շարժում» կուսակցությունները: