2020 թվականի մարտից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում պանդեմիայի պատճառով երկրում սահմանված սահմանափակումները խախտելու համար տուգանվել է 39 187 մարդ, որից 31 016-ը եղել է դիմակ չկրելու կարգը խախտելու համար, 1428-ը՝ մեկուսացումն ու կարանտինը խախտելու համար: Ներկայացնում ենք ՆԳՆ-ի տվյալները.
Մարտից մայիս ընկած ժամանակահատվածում, նախագահի դեկրետի ժամանակ, արձանագրվել է 8 737 իրավախախտում: ՆԳՆ-ի տեղեկատվությամբ՝ այս շրջանում տուգանքներն ընդհանուր առմամբ կազմել է 26 մլն 463 000 լարի, տուգանվել է 8 716 ֆիզիկական, 21 իրավաբանական անձ:
Մայիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, «մեկուսացման ու կարանտինի կարգի սահմանման մասին» օրենքում կառավարության սահմանած պահանջները չկատարելու համար տուգանվել է 1284, իսկ դիմակ չկրելու համար՝ 29 166 անձ:
Ամենաշատ տուգանք Թբիլիսիում է գրվել, տուգանքների տեսանկյունից Թբիլիսիին հետևում է Քվեմո Քարթլին: Ամենաքիչ տուգանք գրվել է Գուրիայի շրջանում:
Արտակարգ դրության ռեհժիմով սահմանված սահմանափակումները երկրորդ անգամ խախտելու պատճառով քրեական 227 գործ է հարուցվել: