
Վրաստանի Գուրջաանի քաղաքում ընտանեկան վեճի փաստով, որի ընթացքում 8 ամսական երեխան մահացել է, տղամարդ է ձերբակալվել:
Տեղի ունեցածի հետ կապված տեղեկություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը՝ հաղորդելով, որ տղամարդը բռնություն է գործադրել երեխայի մոր նկատմամբ, որն այդ պահին գրկած է եղել երեխային: Երեխան կորցրել է գիտակցությունն ու մահացել:
«Ներքին գործերի նախարարության Կախեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ընտանեկան բռնության փաստով ձերբակալել են 1985 թ․ ծնված տղամարդու: Հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ ձերբակալվածը 1996 թ․ ծնված կնոջ նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրել։ Կնոջ ձեռքին եղել է 2020 թ․ ծնված երեխան, ով գիտակցությունը կորցրել է ու մահացել: Քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով»,- նշված է հաղորդագրության մեջ: