«8 ամսվա ընթացքում «Ախալցիխեի բերդ» (Ռաբաթ) է այցելել հարյուր հազարից ավելի զբոսաշրջիկ»,- այս մասին հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:
2018 թվականի հունվարից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ «Ախալցիխեի բերդ» է այցելել 105,4 հազար զբոսաշրջիկ, որոնց թվում 55,6 հազարը Վրաստանի քաղաքացի են, 49,7 հազարը՝ արտասահմանցի:
«Ախալցիխեի բերդում» տուրիստական շրջանը պաշտոնապես բացվել է ապրիլի 22-ին: Տուրիստական հոսքի պատճառով «Ախալցիխեի բերդի» աշխատանքային օրացույցը փոխվել է: Զբոսաշրջիկները համալիր կարող են մուտք գործել ամեն օր ժամը 09:00-ից 19:00-ն: