
Ոչ քաղաքական միջազգային կազմակերպություն IRI-ի՝ «Միջազգային հանրապետական ինստիտուտի» ներկայացրած հետազոտության համաձայն, Վրաստանում հարցվածների մեծ մասը հավանում է բանակի գործունեությունը, որին հաջորդում են պատրիարքարանն ու ոստիկանությունը։
Հարցված բնակիչների 77 տոկոսը դրական է գնահատել Վրաստանի բանակի գործունեությունը, 72 տոկոսը՝ Վրաստանի պատրիարքարանի գործունեությունը, իսկ 63 տոկոսը՝ Վրաստանի ոստիկանության։
Վերոնշյալ կառույցներին հաջորդում են ԶԼՄ-ները՝ 62 տոկոս, ՏԻՄ-ը՝ 57 տոկոս, կրթության և գիտության նախարարությունը՝ 48 տոկոս։
Հատկանշական է նաև, որ խորհրդարանի աշխատանքը դրական է գնահատում հարցվածների 36 տոկոսը, իսկ քաղաքական կուսակցությունների գործունեությունը՝ 32 տոկոսը։
IRI-ն հարցումն անցկացրել է 2023 թվականի մարտի 4-23-ն ընկած ժամանակահատվածում։ Տվյալներն ի մի են բերվել դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: