Արդեն 6-րդ անգամ` Կրթության միջազգային ցուցահանդես Թբիլիսիում

 

 

12735734_1096088397088471_696649271_nՎրաստանում անցկացվեց Կրթության միջազգային ցուցահանդես: 18-ամյա Գիգան  որոշել է մասնակցել էքսպո Ջեորջիայում անցկացված կրթության միջազգային ցուցահանդեսին`  իր համար ցանկալի բուհ-ն ընտրելու նպատակով:  «Այս տարի առաջին անգամ եմ մասնակցում ցուցահանդեսին: Ուսումնասիրում եմ համալսարանները, հետաքրքրվել եմ  լեհական համալսարանններից  մեկով: Պատրաստվում եմ ընդունվել  Բիզնեսի կամ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Այսօրվա ցուցահանդեսն ինձ իրոք օգնեց ընտրել լավագույն  համալսարանը»:

Կրթության միջազգային ցուցահանդեսը  Վրաստանում անցկացվում է արդեն 6-րդ անգամ: 12736150_1096088383755139_58976825_nՀազարավոր դիմորդներ  եւ ուսանողներ են գալիս այստեղ ՝ ընտրելու իրենց ուսուցման հետագա  ուղին:

Միջոցառման կազմակերպիչ   Սալոմե Ցիխիսելին խոսեց ծրագրի մասին.  «Այստեղ արտասահմանում ուսում ստանալու ցանկություն ունեցող ուսանողները հնարավորություն են ստանում ծանոթանալ աշխարհի լավագույն  համալսարանների հետ: Նաեւ ուսման ֆինանսավորման հետ կապված բազում ծրագրեր կան, նշեմ, որ ուսանողներին դրանք շատ են հետաքրքրում»:

Այս տարի ցուցահանդեսին մասնակցող 48 համալսարանների թվում են նաեւ Վրաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հունգարիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Թուրքիայի,Ավստրալիայի, Չինաստանի և մի շարք այլ երկրների համալսարանները:

Կազմակերպիչներից մեկը պատմեց Չինաստանում ուսման իր փորձի մասին. «Առաջին դեպքն է, երբ Վրաստանում Չինաստանից այսքան համալսարան է ներկայացված: Վրաստանի ուսանողները Չինաստանի հետ լավ ծանոթ չեն, դա մի գուցե կապված է հեռու լինելու հանգամանքի հետ:  Ես նույնպես  դժվարությամբ որոշում կայացրի ուսումս շարունակել Չինաստանում, սակայն  այսօր գոհ եմ: Չինաստանի համալսարանները հետաքրքիր ծրագրեր են առաջարկում: Հույս ունեմ ,որ այս տարվա ցուցահանդեսը կօգնի վրաց ուսանողներին` առավել համարձակ  լինել`  Չինաստանում ուսում ստանալու հարցում»:

Ցուցահանդեսին ներկայացված էին  նաև Վրաստանի պետական ու մասնավոր կրթական հաստատությունները: Կախա  Բենդուքիձեի անվան Ազատ եւ ագրարային համալսարանների ներկայացուցիչներից մեկն էր Աննա Ղարիբյանը. « Այս համալսարաններում շատ լավ է, խիստ է քննությունների ժամանակ,  եւ դա մեզ դուր է գալիս: Հիմա էլ, այստեղ մեր համալասարանները ներկայացնելիս օգտագործում ենք  մարկետինգի դասընթացների ժամանակ ստացած գիտելիքները: Այս համալսարանները ուսանողներին  ինքնադրսևորվելու հնարավորություն են տալիս»:

Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի ներկայացուցիչ Նինո Չիխորիշելին պատմում է, թե ինչու դիմոդները պետք է  ընտրեն հենց այդ համալսարանը. «Կարծում եմ` Իլիայի պետհամալսարանը լավագույներից մեկն է. այստեղ կա այն ամենը,  ինչ հարկավոր է հաջողության հասնելու  համար: Մի քանի կարևոր ծրագրեր ունենք: Այստեղ դասավանդում են  որակավորված դասախոսներ ինչպիսիք են, օրինակ բարձրագույն դատարանի նախկին աշխատակիցները»:

« Դիմորդների  համար սա հիանալի հնարավորություն է: Սա էքսպո Ջեորջիայի կազմակերպած ամենամասշտաբային միջոցառումներից մեկն է: Երիտասարդների թիվը գնալով աճում է: Ես նույնպես այս ցուցահանդեսի միջոցով  մասնակցել եմ տարբեր ծրագրերի»,- ցուցահանդեսին մասնակցելու իր փորձի մասին պատմում է մասնակից Մարթա ԿաՃարավան:

Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս մեկ տարածքում համեմատել Վրաստանի եւ այլ երկրների  համալսարանների կողմից առաջարկած տարբեր ծրագրերը: «Եկ, համեմատիր, ընտրիր»սա է ցուցահանդեսի կարգախոսը:

Թողնել պատասխան