Թբիլիսիի քաղաքապետարանը դիմել է Պետական գնումների գործակալությանը` Վրաստանի անկախության օրվա՝ Մայիսի 26-ի տոնակատարության միջոցառման կազմակերպման ֆինանսավորման համար։
Դիմումի համաձայն՝ քաղաքապետարանը պահանջում է 740 հազար լարի (մոտ 247 հազար դոլար), որը պետք է ծախսվի համերգի ու հրավառության վրա։
«Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ 2022 թվականի մայիսի 26-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի պողոտայում նախատեսվում է անցկացնել Վրաստանի անկախության օրվան նվիրված տարբեր միջոցառումներ։ Տեղակայվելու են լուսանկարչական և ցուցահանդեսային տաղավարներ, մայիսի 26-ի հայեցակարգին համապատասխան տեղեկատվական վահանակներ և մշակութային ու կրթական տարածքներ։ Լինելու են մանկական համերգներ և մանկական ժամանցի բազմազան միջոցառումներ։
Պետական և հասարակական նշանակության միջոցառումը սահմանափակ ժամկետներում անցկացնելու համար անհրաժեշտ է, որ Թբիլիսիի քաղաքապետարանը պարզեցված գնումների միջոցով իրականացնի Վրաստանի Անկախության օրվա՝ Մայիսի 26-ի տոնակատարության համար անհրաժեշտ ծառայությունների պետական գնումը»,- ասված է գնումների գործակալության կայքում։