
Հայր Անտիմոզ Բիճինաշվիլին, մեկնաբանելով սոցիալական ցանցերում տարածված` օրհնված «Iphone» հեռախոսների մասին տեսանյութը, ասել է.
«Ի՞նչ է պատահել, ի՞նչ աղմուկ եք բարձրացրել, Սուրբ ջրով կարելի է օրհնել ամեն ինչ` Iphon-ներ, մեքենաներ, գազօջախներ, նույնիսկ կանանց»:
Հոգևորականն այս մասին կարծիքն արտահայտել է սոցցանցի` իր էջում: Հիշեցնենք` տարածված տեսանյութում պարզ երևում է` ինչպես է հոգևոր հայրը օրհնում ոչ միայն վաճառակետի տարածքը, այլ նաև տեխնիկան` մասնավորապես «Iphone» հեռախոսները:
Տեսանյութը տեղադրվել է նաև «Iphone +» ընկերության` Թբիլիսիի խանութների ցանցի պաշտոնական էջում և մեծ արձագանք է գտել Վրաստանի օգտատերերի շրջանում: Նախառեձնության հեղինակները սա համարել էին այսպես կոչված` սատանայական որակում ստացած արտադրանքի նկատմամբ մարդկանց վստահությունը վերականգնելու քայլ: