
Վրաստանի ամբողջ տարածքով վաղվանից՝ նոյեմբերի 28-ից երեկոյան ժամը 21:00-ից մինչև 05:00-ն կարգելվի մարդկանց տեղաշարժը, ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտով:
Սահմանված կարգավորումները խախտելու դեպքում ֆիզիկական անձինք և անհատ ձեռներեցները կտուգանվեն 2000 լարիի չափով, իսկ իրավաբանական անձինք՝ 10 000 լարիով:
Վրաստանի կառավարությունը չի արգելում, սակայն խորհուրդ է տալիս 70 տարեկանից բարձր քաղաքացիներին խուսափել տեղաշարժվելուց առաջիկա երկու ամիսների ընթացքում: