Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է, որ վերջինս բանակցություններ վարի բիզնես ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ, որպեսզի 7 հիմնական սննդամթերքի գները չբարձրանան և տնտեսական տատանումներն ազդեցություն չունենան քաղաքացիների վրա: Այս մասին տնտեսական թիմի հետ հանդիպումից հետո հայտարարել է վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին։
Իր հերթին, գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին նշել է այն պարենային ապրանքները, որոնց գները չպետք է բարձրանան: Նախարարի խոսքով այդ ապրանքներն են բրինձը, մակարոնը, արևածաղկի ձեթը, շաքարը, ցորենը, ալյուրը, կաթի փոշին և կաթի փոշուց արտադրանքները:
«Մենք կունենանք հատուկ մեխանիզմներ, որպեսզի հիմնական պարենային ապրանքներ ներմուծողների համար ապահովագրենք տնտեսական և արժութային ռիսկերը», — հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարը: