Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում երկրում տեղի է ունեցել 7 517 ճանապարհատրանսպորտային պատահար, 430 մարդ զոհվել է, 5 469-ը՝ տուժել։
ՆԳՆ-ի տվյալներով՝ նախորդ տարում մայրաքաղաքում տեղի է ունեցել 2 498 ճանապարհատրանսպորտային պատահար, տուժել է 3 021 մարդ, զոհվել՝ 61 մարդ։
«2021 թվականի ընթացքում տեղի է ունեցել 7 705 ճանապարհատրանսպորտային պատահար (քաղաքացիական օրենսգրքի 276-րդ հոդվածի համաձայն), զոհվել է 449 մարդ, տուժել՝ 5 863 մարդ։ Մայրաքաղաքում գրանցվել է 3 219 դեպք, վիրավորվել՝ 2 674, մահացել՝ 56 մարդ։ 2022 թվականին, նախորդ տարվա համեմատ, Թբիլիսիում ճանապարհատրանսպորտային պատահարների և վիրավորների թիվը նվազել է 6 տոկոսով, իսկ մահերի թիվը՝ 8 տոկոսով», — նշված է հրապարակված հաղորդագրության մեջ։