
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 7 051,5 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 24,4 տոկոսով ավելի է: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (GeoStat)։
Ըստ հրապարակված տվյալների՝ արտահանումը կազմել է 1 870,4 մլն ԱՄՆ դոլար (28,7 տոկոսով ավելի), իսկ ներկրումը՝ 5 181,1 մլն ԱՄՆ դոլար (22,9 տոկոսով ավելի):
Ծառայությունից տեղեկացրել են նաև, որ առավել մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն առաջիկայում։