Մեկ օրում Վրաստանում Կորոնավիրուսի 669 նոր դեպք է գրանցվել։
Տվյալները ստացվել են 19 311 թեստի հիման վրա` 2000 թեստով պակաս, քան նախօրեին էր, երբ 723 դրական էր եղել։
Երկրում վարակակիրների ընդհանուր քանակը հասել է 256 956-ի։
Նոր դեպքերի 43%-ը Թբիլիսիում է (285)։ Ջավախքում 10, իսկ Քվեմո Սվանեթիում ընդամենը 1 դեպք է եղել։ Կորոնավիրուսը ևս 21 մարդու մահվան պատճառ է դարձել։ Մահացածների ընդհանուր թիվն այսպիսով հասավ 3 148-ի։ Նախօրեի տվյալներով` ապաքինվել է 637 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 247 096 է։
Երկրում 6686 ակտիվ դեպք կա, մոտ 40%-ը ստացիոնար բուժում է ստանում։ 610 ծանր հիվանդ կա։ Արհեստական շնչառության ապարատ է միացված 167 պացիենտի։