Վրաստանում դեղերը կէժանան

medicine_pharmacy_pills_fake_law_98419_602x339

Առաջիկա շաբաթների ընթացքում առաջին անհրաժեշտության դեղամիջոցները Վրաստանում էականորեն էժանանալու են, հայտնել է Աշխատանքի, առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Դավիթ Սերգեյենկոն:  Նախորդ տարվա աշնանը,  Առողջապահության նախարարության նախաձեռնոթյամբ երկրում դեղամիջոցների գների փոփոխմանը հետևելու մեթոդաբանություն է մշակվել: «Պարզվել է, որ գների աճի տենդենց է նկատվում, բայց վերջին ամսում առաջին անհրաժեշտության դեղամիջոցների հետ կապված` պատկերը փոխվել է: Սա պայմանավորված է ճիշտ մշակված քաղաքականությամբ, որն առաջին հերթին մրցունակություն է ապահովել , մյուս կողմից էլ` որակի ապահովում: Մոտակա օրերին բոլորս հնարավորություն կունենանք տեսնել հստակ պատկերը, առ այն, որ որոշակի խմբի դեղամիջոցների գները շոշափելիորեն կնվազեն» ,- ասել է Սերգեյենկոն:

Թողնել պատասխան